Եղվարդ քաղաքի մոտակայքում ինքնաթիռ է վթ արվել․ զո հեր կան

Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։ Այս մասին Iravaban.netին փոխանցեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

ՊՆ-ից Iravaban.netին հայտնում են, որ վթարված ինքնաթիռը ուսումնառազմական է․ «ՊՆ-ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակիցներին»։

 

890 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն