Վթ արի հետևանքով ուղևորները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Շ․ Ղ․-ն և 54-ամյա Կ․ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

228 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն