ԶԳՈՒՇԱՑԵՔ/ «Ինչպես պաշտպանել բանկային քարտը»․ փորձագետ

«Բանկային քարտի տվյալներ ստանալու տարբեր տիպի խաբեություններ կան»,-ինթագրամյան եթերում ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այնքան տարբեր խաբեություններ կան, որ հնարավոր է՝ նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը։ Անգամ հնարավոր է խանութում առևտուր անեք, հետո ձեր քարտային տվյալների արտահոսք լինի։ Դրա համար անում ենք հետևյալը՝ պահում եք առանձին քարտ, կարող եք վիրտուալ քարտ բացել։ Այսօր շատ բանկեր տալիս են այդ հնարավորությունը։ Դուք օնլայն բանկինգի միջից բացում եք ֆիզիկապես գոյություն չունեցող քարտ, կամ քարտ եք բացում, որտեղ գումար չեք պահում։ Հենց պետք է գործարք անեք, վրան գցում եք գումարը։ Եթե մնացորդ կմնա, հանեք և վրան գումար մի պահեք։ Եվ եթե անգամ տվյալների արտահոսք լինի, քարտի վրա գումար չի լինի»,-ասաց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում

 

219 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն