Երկ րաշարժ Վրաստանում․Էպիկենտրոնային գոտում ուժ գնությունը կազմել է 5-6 բալ

Երկրաշարժ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։


Կրկին հիշեցնում ենք կարևորի մասին:

Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում։

Կարևոր հղումներ.
Բնակչության գործելակերպն ու վարքականոնները երկրաշարժից առաջ։

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ։

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո։

ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

 

 

https://tavushmedia.am/hy/yerkrasharzh-vrastanum%e2%80%a4epikentronayin-gotum-uzhgnuthyuneh-kazmel-e-5-6-bal/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1dGIGACxRlt5x4mlBMTFGcxnfVZ4hwqdg5Uolu86zR0sy7thxhJxWq09U_aem_W4lYkrKdCTe2XQmjbstQMw

1 425 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն