Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին (Կանդազին)։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է ձերբակալման պատճառին՝ գրելով, թե Արթուր Ավանեսյանի հնչեցրած որ արտահայտության համար են նրան ուզում կալանավորել։
Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:
Համ աշխատանք ենք ունենալու(300.000 աշխատատեղ) ,
Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,
Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան):
Կանդազ
Այս արտահայտության համար են ուզում կալանավորել»,- նշել է Նարեկ Կարապետյանը