Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններ է ներկայացնում կանխավճարի վերադարձի դիմումը և համապատասխան փաստաթղթերը:
Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի ներկայացրած դիմումի հիման վրա ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով։
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը
Միաժամանակ, համապատասխան իրավահարաբերությունների սահմանումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 23-ի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 63-Ա որոշման հավելվածի 4-րդ կետով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում