Այս իշխանությունը անվտանգության երաշխավոր է համարում մի մարդու, ով ասում է՝ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ասում է՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Այս մասին Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Չի եղել մի բան, որ այս բեղերով մարդն ասի եւ այս իշխանությունները չտան։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք մեր հայրենիքին, իրենք գալու են, իրենք հրահրելու են բախումներ ու դա հիմք է լինելու, որ իրենք մտնեն մեր երկիր, ինչպես տվել է Սյունիքում ճանապարհ, մեր հայրենիքի 30%–ը, վաղը մյուս օրը դա էլ ա անելու։ Դրա համար այս իշխանությունները պետք է փոխվեն։
Երեկ վարչապետն ասում է «կալուգացի օլիգարխ», լսի՝ մարդն իր ընկերության անունը աշխարհի բոլոր ծայրերում տարել հայկական իր քաղաքի անունն է դրել։ Իր բոլոր ընկերություններում հայեր են աշխատում, հայկական եկեղեցիներ է կառուցել։ Դու ի՞նչ ես արել, որ ասում ես «կալուգացի օլիգարխ»՝ բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց»,– ասել է Նարեկ Կարապետյանը։