Օ ձը դաշտում խա յթել է 66-ամյա կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հուլիսի 12-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ին իրենց գյուղի դաշտում օձը խայթել է, և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում:

628 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն