Տիկին Աննան իր հերոսական կերպարով մեզ ապրեցնում էր»․ քառօրյա պատերազմի մասնակից

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Նորայրը, ով ներկա է եղել Աննա Աբաջյանի հոգեհանգստի արարողությանը, կիսվել է իր հուզիչ հիշողություններով և մտքերով։

Նա նախ իր ցավակցությունն է հայտնել Աբաջյան ընտանիքին՝ ընդգծելով, որ այս կորուստը միայն ընտանիքի ցավը չէ, այլ նաև բոլոր նրանցը, ովքեր ճանաչել և հարգել են նրանց։ Նորայրի խոսքով՝ Ռոբերտ Աբաջյանը իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ հայրենիքի համար տարիքը որևէ նշանակություն չունի։Ad

«Նա ընդամենը 19–20 տարեկանում բոլորիս ցույց տվեց, որ հայրենիքի համար անձնազոհությունը ամենակարևոր արժեքն է», — նշել է նա։

 

Խոսելով տիկին Աննայի մասին՝ Նորայրը ընդգծել է, որ նրան ճանաչում է շուրջ 10 տարի, սակայն դժվարանում է նրա մասին անցյալով խոսել։Նրա ջերմությունը, բարի խոսքերն ու խորհուրդները միշտ մեզ հետ են։ Լուսավոր մարդ էր… Նրա մահը շատ անժամանակ էր, մեծ ցավ է բոլորիս համար։ Սիրտս չի դիմանում խոսել…», — ասել է նա հուզված

Նա նաև հավելել է, որ Աննա Աբաջյանը հայրենիքին է տվել հերոս զավակ, իսկ նրա դաստիարակությունն է ձևավորել Ռոբերտ Աբաջյանի կերպարը։

 

«Նրանք հայրենիքի համար արժանապատիվ ու սուրբ մարդ են դաստիարակել ու տվել։ Տիկին Աննան իր օրինակով մեզ ուժ էր տալիս, իսկ Ռոբերտ Աբաջյանի հերոսական կերպարը վկայում է այն մեծ արժեքների մասին, որոնք նա փոխանցել է մեր հայրենիքին», — եզրափակել է Նորայրը։

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել