Ներկայացնում ենք Հայաստանում գործող փոխանակման կետերում սահմանված արտարժույթների գնման և վաճառքի փոխարժեքները՝ ապրիլի 23-ի դրությամբ՝ ըստ rate.am հարթակի տվյալների։
Ըստ հրապարակված ցուցանիշների՝ ամերիկյան դոլարի գնման միջին փոխարժեքը կազմում է 369,20 դրամ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 374,17 դրամ։
Եվրոյի դեպքում մեկ միավորը գնվում է 429,94 դրամով, մինչդեռ վաճառվում է 442 դրամ փոխարժեքով։
Ռուսական ռուբլին փոխանակման կետերում գնվում է 4,83 դրամով, իսկ վաճառվում՝ 5,11 դրամով։
Հիշեցնենք, որ արտարժույթի փոխարժեքները կարող են փոփոխվել օրվա ընթացքում՝ կախված շուկայական պահանջարկից և առաջարկից, ինչպես նաև տարբեր փոխանակման կետերում կարող են արձանագրվել որոշակի տատանումներ։