Ռուսաստանի վերահսկող մարմինը՝ Ռոսսելխոզնադզորը, հայտնել է, որ բելառուսական երկու ընկերությունների արտադրած կաթնաշոռում հայտնաբերվել է պոտենցիալ վտանգավոր նյութ։ Խոսքը վերաբերում է «Սմոլևիչի Մոլոկո» և «Սավուշկին պրոդուկտ» արտադրողներին, գրում է
Հետազոտությունների արդյունքում արտադրանքում հայտնաբերվել է ալբենդազոլ սուլֆոն՝ նյութ, որը կարող է ունենալ թունավոր ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Այն հանդիսանում է անասնաբուժության մեջ կիրառվող հակաճիճվային դեղամիջոցի տարր և կարող է պահպանվել կաթում, եթե չեն պահպանվել համապատասխան ժամանակային սահմանափակումները
Գերատեսչությունը հայտարարել է տվյալ ընկերությունների արտադրանքի նկատմամբ խիստ լաբորատոր վերահսկողության ռեժիմի սահմանման մասին և տեղեկացրել բելառուսական կողմին՝ խախտումները վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նշվում է, որ հայտնաբերումները կատարվել են ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի մոնիթորինգի ընթացքում։