Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում տարբեր տոնակատարություններ, այլ նստում է ու գործ անում. Նարեկ Կարապետյան

Պետք է կառավարիչ, որը ռիլ չի անում, չի գնում տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«21-րդ դարում՝ աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը Նաիրի, գյուղացին ջրի խնդիր ունենա, ոնց կարող է տենց լինել, դա կառավարման արդյունք է: Ոնց կարող է ամենաբերրի տարածաշրջանը բերք վաճառելու խնդիր ունենա, դա էլ է կառավարման արդյունք:

Մարդ կարող է լավ չխոսա, բայց հետագիծը նայես՝ այնպիսի գործեր անի, որ թնդա ամբողջ աշխարհով: Քամիները ամեն մի քանի տարին մեկ գալիս ու գնում են, բայց այդ քամիները լուրջ բան չեն փոխում, եթե տակից մենք չենք կառուցում: Այս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատ քաղաքում բացեց կուսակցության մարզային գրասենյակը: Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

 

 

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել