Ինչպես բերման ենթարկեցին «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը. Նա վնասվածքներ ունի
Դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցների, նրանց թվում է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը;
Կադրերում երևում է, որ նա վնասվածքներ է ստացել, ճակատից արյուն է հոսում։
Նշենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ Սամվել Կարապետյանի աջակիցներիակցիայից 17 մարդ են ձերբակալել։ Նրանց թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։
https://news.am/arm/news/944132.html?fbclid=IwY2xjawRPAgdleHRuA2FlbQIxMQBicmlkETFEUlJyRnRQNWt2V1pLc0t4c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHvhE-8JW-Dc6EwYWi8SAa-KEBCaKqwLz03cbIavlglyPsj5b4BvqdvnVphnn_aem_GeAX7N55XbWgs-ro-jPEuA