Վերջերս դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հյուրընկալվել էր Go.sport FM 96.3-ին, որտեղ խոսել է անձնական կյանքի, ամուսնու հետ հարաբերությունների և մասնագիտական որոշ հարցերի մասին։
Դերասանուհին անդրադարձել է նաև ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի կողմից արված աղմկահարույց արտահայտությանը։ Հիշեցնենք, որ Նարեկը հաղորդման ընթացքում նշել էր, թե «կանայք փիսիկներ են», ինչը սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի կողմից արժանացել էր քննադատության։
Ծովինար Մարտիրոսյանը, սակայն, չի կիսում այդ դժգոհությունը։ Նրա խոսքով՝ այդ արտահայտությունը իր համար վիրավորական չէ։
«Փիսիկը» վիրավորական բառ չէ, որ ես վիրավորվեմ։ Եթե ես չեմ վիրավորվում, դուք էլ մի նեղվեք»,– նշել է դերասանուհին։
Նա նաև հավելել է, որ նման ձևով ամուսինը հաճախ սիրով է դիմում իրեն, և այդ բառը իրենց հարաբերություններում ունի ջերմ, ոչ թե վիրավորական նշանակություն։