Սիրված արտիստ, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն ակտիվ է աշխատանքային պրոցեսում, այլ նաև համացանցում, որտեղ արծարծված է դերասանի առօրյա և աշխատանքային ուշագրավ ու կարևոր դրվագներ, կադրերՌաֆայելը հյուրախաղերով մեկնել էր Ամերիկա և պատրաստվում էր մի քանի ներկայացումներով հանդես գալ հայկական համայնքի համար, սակայն նա բոլոր ներկայացումները տեղափոխեց նոյեմբերի ավարտին և վերադարձավ Հայաստան։
Դա պայմանավորված էր երկրում տիրող ծանր շրջանի հետ։ Ոչ մի պարագայում սիրված դերասանը չի կորցնում իր հումորը և մշտապես բարձրացնում է մարդկանց տրամադրությունը։
Այս օրերին Ռաֆոն մի հոլովակ է ներկայացրել, որտեղ Իվետա Մուկուչյանի հետ է։Զվարճալի, հումորով լի հոլովակում Ռաֆայելը հայտարարում է, որ վերջապես գտել է իր կյանքի սիրուն։

Հրապարակումը Ռաֆոն կատարել է Իվետայի տարեդարձի առիթով և այդ կերպ շնորհավորել նրան։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։