Արևը կարճ տևեց, պատրաստվեք․ ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին

Երևան քաղաքում՝

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20- 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։

 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.3°C (1957թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա – 2.5°C (1980թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 12.9°C

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել