Վերջապես. Ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է. Եղանակն առաջիկա օրերին

 

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

 

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել