Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան

«Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար, ցանկանում եմ դատախազը՝ Դալլաքյանը, մասնակցի այս դատական նիստերին, և որպես լոռեցի տղա՝ առաջնորդվի իր խղճի հետ»,- դատարանում ասաց Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ հարուցված քրեական վարույթի պատճառներին:

Այսօրվա դատական նիստում Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը: Դատավորը որոշեց հարցն առաջնահերթության կարգով քննարկել:

Մեղադրող դատախազն էլ միջնորդեց 3 ամսով երկարաձգել կալանքը՝ հիմնավորելով, որ կան անձինք, որոնց վրա Սամվել Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել