Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -4 աստիճան

Հայաստանի մի շարք մարզերում ապրիլի 15-ի լուսադեմին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

 

«Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ»,- գրել է նա։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել