Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Ուժեղ Հայաստանում Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրելու է Կրթության նախարարությանը բացել համալսարաններում տեղեր, տարբեր ուղղություններ, և ես երաշխավորում եմ, որ 4 տարի հետո նրանք բոլորը կունենան աշխատանք: Դա ծնողների համար երաշխավորություն է, որ այդքան տարի իրենց գրպանից վճարելով երեխայի ոչ միայն կրթությունը, այլև շրջաններից եկողների դեպքում՝ բնակվելու գումարը, իրենց երեխան շատ արագ հնարավորություն կունենա Հայաստանում աշխատանք գտնելու, դա կփոխի Հայաստանում կրթության հանդեպ վերաբերմունքը»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։