Ռուբլին թանկացավ․ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

 

 

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 375.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.75 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (աճել է 0.07 դրամով):

 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 372–374 դրամով, վաճառվում է 376-478 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-435 դրամով, վաճառվում է 440–447 դրամով:

 

 

Ռուբլին բանկերում գնվում է 4.79-4.89 դրամով, վաճառվում է 4.94–5.14 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 373 դրամով, վաճառվում՝ 376 դրամով:

Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել