Իմ կիրակիները լի են սիրով. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել է.
«Իմ կիրակիները լի են սիրով. Նորքի Սբ Աստվածածին եկեղեցում, ուր վաղուց չէի եղել, իմ տան պես ջերմություն ու սեր էի զգում, Դանիելը՝ հատուկ երեխան, Խորանին զարմացած ու անթարթ նայում էր Տիրամոր պատկերին, իսկական հրեշտակ էր… վերջում էլ ինձ պաչիկ արեց։ Երեխաները՝ հրեշտակ են՝ մեզ պարգև տրված… Շնորհակալություն երգչախմբի չքնաղ աղջիկներին, Սամվելին՝ խմբավար, ու իմ հազար տարվա, ծանրագույն պահերին իմ ընտանիքին օգնության հասած Տեր Զաքարիային, Տեր Դանիելին ու Պատարագիչ Քահանա Տեր Թողմային։ Զորանաք ձեր ծառայության մեջ ու ամուր մնաք»:
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»
https://hraparak.am/am/post/61012fea8eb59ab3782c1aa0dfb1a285?fbclid=IwdGRjcARIz3tjbGNrBEjPQmV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHpp_SiRaEQIp0EuGE-XMxyqDhODYSw7lygoir_rq6muvvoUwPbksYWC-ywLO_aem_GZ7TLmjTZmxSlpCr29mXdw