ՀՐԱՏԱՊ
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի քիչ մտածեք․ Գոռ Վարդանյան
Ամերիկաց գիտնականները պարզել են, թե որն է ամենավտանգավոր ծխախոտը
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
21.05.2026
Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի քիչ մտածեք․ Գոռ Վարդանյան
21.05.2026
Ամերիկաց գիտնականները պարզել են, թե որն է ամենավտանգավոր ծխախոտը
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Ողբ է Ջրառատում, փոքրիկ մատուռի մուտքի մոտ ասեղ գցելու տեղ չկա․ հրաժեշտ են տալիս սահմռկեցուցիչ վթարից մահացած ընտանիքին.

11.04.2026 3 Min Read
15 0

Ողբ է Ջրառատում, փոքրիկ մատուռի մուտքի մոտ ասեղ գցելու տեղ չկա: Ամբողջ գյուղն է եկել մասնակցելու սահմռկեցուցիչ վթարից մահացած ընտանիքի հոգեհանգստի կարգին: Տեսանյութը՝ այստեղ

 

 

 

 

 

Ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ կատարված աշխատանքների արդյունքում։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ի ուղևորներն ազգականներ են։

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վասրչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանուկ Գորգինյանի, բաժնի պետի տեղակալ Ավետիք Խաչատրյանի գլխավորությամբ։

 

Տարածքը պարարեկների հետ սահմանազատել են ավագ համայնքային ոստիկաններ Արթուր Հարությունյանն ու Անահիտ Քթրյանը։

 

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

 

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սևակ Գրիգորյանի գլխավորությամբ։

 

Փրկարարներն ու բժիշկները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ երբ ավարտվել են քննչական գործողությունները, մահացածների մարմինները մոտեցրել են դիատարիներին։

 

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի հետևանքով կա 6 զոհ, 5 վիրավոր։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մի քանիսին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

https://azatnews.am/news/29530/?fbclid=IwY2xjawRHVxRleHRuA2FlbQIxMABicmlkETFoQk5mTjlETDZwTnpESjVDc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHkvd5oedAt6zkYvXgldpHkZ3IXbh7Hcvn83cQq_BBQf0yZwfolcEccCybY8__aem_ap0xB9M88ZrMkd_BhZU0JQ

 

 

Share Article

Previous Post

Իմ բիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, իսկ ես ծառայելու եմ Հայաստանին. Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին

Next Post

Ապրիլի վերջին այս կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն պարկերով գումար հավաքելուն

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am