ՀՐԱՏԱՊ
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
Ուժեղ Աշտարակ․ Ալիկ Ալեքսանյան
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
21.05.2026
Ուժեղ Աշտարակ․ Ալիկ Ալեքսանյան
21.05.2026
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Նոր լավ լուր կենսաթոշակ ստացողների համար․ այսուհետ․․․

11.04.2026 3 Min Read
136 0

 

Կառավարությունը ունի նոր որոշում՝ պարզեցնել կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը։ Սպասվող նորությունները ներկայացրել է Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

 

 

 

 

 

Այսուհետ ավելի քիչ փաստաթղթերի հիման վրա հնարավոր կլինի կենսաթոշակի իրավունք որոշել։

 

Մինչ այս կենսաթոշակ նշանակելու համար, աշխատանքային գրքույկի հետ միասին պետք էր ունենալ, հավաքագրել տեղեկատվություն այն մասին, որ անձը ստացել է աշխատավարձ կամ գործատուն նրա համար կատարել է սոցիալական վճար։ Սա առաջացնում էր խնդիրներ քաղաքացիների համար։

 

«Այսպես թե այնպես քաղաքացին իրենց աշխատանքային գրքույկները պահպանում են խնդրահարույց է ստանալ տեղեկատվություն այն մասին որ քաղաքացին կամ ստացել է աշխատավարձ կամ նրա համար վճարվել է սոցիալական վճար, մի պարզ պատճառով՝ տեղեկատվությունը պահպանված չէ։Այն ժամանակ անձնավորված հաշվառում չի տարվել և այստեղ մենք ունենք տեղեկատվական բաց, մեր հիմնական տեղեկատվական բազան ազգային արխիվն է, և իհարկե գործատուները, որոնք իրավահաջորդությամբ գուցե և փոխանցել են և պահպանել են այդ տարիների փաստաթղթերը»,- նշել է Անահիտ Գալստյանը։

 

Այսպիսով՝ կոնկրետ ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար միակ պահանջվող փաստաթուղթը կլինի աշխատանքային գրքույկը։

 

Ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում աշխատած լինելու դեպքում, աշխատանքային գրքույկը ներկայացնելով հաստատվում է ստաժը և հաշվարկվում կենսաթոշակը։ Դրանք պետական մարմիններն են, դպրոցներեն, քոլեջները, ուսումնարանները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

 

Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում, բայց այդ տարիների ստաժը կորցրել են, կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին վերահաշվարկի համար և տարածքային բաժինը արդեն կնայի, եթե կազմակերպությունը այնպիսին է, որ ընդգրկված է այս ցանկում, միանշանակ կվերահաշվարկի։ Վերահաշվարկը կկատարվի դիմելու ամսվա, հաջորդող ամսի մեկին։

 

Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի հաշվարկմանը։ Մինչև 2014 թվականը ԼՂՀ-ում ձեռք բերված աշխատանքային ստաժը կհաստատվի բացառապես աշխատանքային գրքույկով կամ աշխատելու վերաբերյալ փաստաթղթերով այսինքն այս դեպքում չեն պահանջվի ոչ սոցիալական վճար կատարած լինելը ոչ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, որոնց մասով ԱՍՆ-ն ստացել է արխիվային տեղեկատվություն։

ԱՊՀ շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր զինծառայության առանձին համաձայնագրեր, որոնց տրամաբանության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետություն ընդունում է մյուս պետության տարածքում զինվորական ծառայության ստաժը, և եթե անձը կբնակվի իր տարածքում, ապա կվճարի նաև այդ ժամանակահատվածի համար։

Վերջին տարում համաձայնագրից դուրս եկան Ուկրաինան և Ռուսաստանը։ Այլևս որևէ ստաժ իրենք չեն ճանաչում։ Հետևաբար ՀՀ-ն ևս չի ճանաչում իրենց ստաժը։

Փոփոխություն է նաև նախատեսվում այն դեպքերի համար, երբ քաղաքացու անձնագրային տվյալներում և աշխատանքային գրքույկի տվյալներում կան անհամապատասխանություն՝ անվան, ազգանվան կամ հայրենվան տառային վերջավորություններ։

 

Հաճախ աշխատանքային գրքույկը լրացնողը, ինչպես գյուղում ասել են, կամ իրենց բնակավայրում, ինչպես կոչել են անձին, նույն ձևով էլ լրացրել է առանց անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ուսումնասիրելու և լրացրել է տարբեր անուններ։ Այս դեպքում անձը ստիպված պիտի լինի ընթացակարգերով հաստատել որ այդ փաստաթուղթը պատկանում է իրեն։ Սակայն այն դեպքում երբ մեկ տառի տարբերություն կամ վերջավորության տարբերություն կլինի, օրինակ՝ ռուսերենի և հայերենի ինչ-որ տարբերություններից ելնելով, ստուգվում է որ այդ տվյալներով անձի գոյությունը պետռեգիստրում և բացակայության դեպքում ընդունվում է փաստաթուղթը առանց լրացուցիչ վավերացումների։ Մինչև այս այդ վավերացումները պարտադիր են եղել նույնիսկ մեկ տառի տարբերության դեպքում։

 

Կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել 63 տարին լրանալուց հետո, եթե լրանալուց հետո դիմում են երեք ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակում է հենց նրանալու օրվանից։ Պետք է ներկայացնել՝

անձը հաստատող փաստաթուղթ,

աշխատանքային գրքույկ,

առկայության դեպքում զինվորական գրքույկ,

երեխաների ծննդյան վկայական(եթե երեխաների ծնվելու ժամանակ չեն աշխատել)

առկա ուսուցմամբ սովորելու պարագայում նաև դիպլոմը

 

 

 

Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը

 

 

 

Share Article

Previous Post

Վթար. որ հասցեներում ջուր չի լինի

Next Post

Սպասված լուր բոլորիս համար․ վերջապես․․․Հայտնում է Սուրենյանը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am