Ո՞վ է այսօրվա ողբերգական վթարի զոհը

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Honda» մակնիշի ավտոբուսին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից մի մասին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հովակիմյանը և Կարեն Թարզյանը։

 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

 

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռում և շահագործվում է ոստիկանության գվարդիայի կողմից, ովքեր ծառայության մեկնելիս են եղել։

 

 

https://www.facebook.com/share/1Gsoj2UBho/

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել