Վթար ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ. կա 1 զոհ, 12 վիրավոր

 

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

 

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

 

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսը Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ մեկնում էր Լոռու մարզ։

 

 

http://www.facebook.com/watch/?v=1007497515272614

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել