Վանաձորում այսօր վերջին հրաժեշտն են տվել ապրիլի 8–ին Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող 30-ամյա Թաթուլին
Թաթուլ Տոնյանը Արցախից էր, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից էր: Հարազատներն ու ընկերները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ Թաթուլը որպես ժամկետային զինծառայող մասնակցել էր Ապրիլյան պատերազմին։
«Թաթուլը նաեւ 44–օրյա պատերազմին է մասնակցել, ինչպես նաեւ 2023թ–ի սեպտեմբերյան մարտերին։ Հունիսին պետք է ամուսնանար»,– ասել են հարազատները մեր թղթակցին։Նրա հետ նույն մեքենայում եղած և մահացած ընկերոջը՝ զինծառայող 26-ամյա Կարմեն Բաբայանին վաղն են հուղարկավորելու: Նա նույնպես պատերազմի մասնակից էր, վիրավորում էր ստացել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել էին «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ Վթարի հետեւանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «DAF» մակնիշի բեռնատարի վարորդի և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ու մահացածների ինքնությունը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել էին «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, Վարչության պետի տեղակալ՝ Արշակ Կիրակոսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ «DAF» բեռնատարը բարձված էր եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածները ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողներ էին և գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի