«Գրչիցս սիրո մասին երգեր են դուրս գալիս». Սիրուշո

Սիրուշոն հրապարակել է «Olie» երգի տեսահոլովակի նկարահանումներից փոքրիկ հատված և գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատի» երգերը գրեի… Բայց հիմա, երբ նստում եմ երգեր գրելու, գրչիցս հիմնականում սիրո մասին երգեր են դուրս գալիս… Սերն է պակասել բոլորին…

այս երգը երևի 5 անգամ փորձել ենք թողարկել ու հետո հասկանալի պատճառներով՝ հետաձգել… Բայց ուզում եմ իմ երգերով էլ ձեր կողքին լինել… Բոլոր սրտացավ ու պայքարող մարդկանց… «Արմատը» ձեզ՝ բոլոր դժվար պահերի համար, իսկ սա էլ թող էստեղ մնա»: Երգչուհին հիշեցրել է, որ «Oile» երգի ամբողջական տարբերակը հասանելի է «Spotify»-ում և «Apple Music»-ում:

 

23 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն