Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ

 

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։

 

 

Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։

 

«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։

 

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

 

խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,

լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,

եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,

զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։

 

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»,- գրել է Ազիզյանը սոցցանցի իր էջում։

 

https://armtimes.com/hy/article/334351

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել