ԱԹՍ-ի հարվածից զոհվել են ծնողներն ու նրանց 12-ամյա որդին

 

 

Վլադիմիրի մարզի Ալեքսանդրովսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին, ինչի հետևանքով զոհվել են ծնողներն ու նրանց 12-ամյա որդին։

 

 

Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ավդեևը։

Հինգ տարեկան աղջիկը ողջ է մնացել, բայց այրվածքներ է ստացել։ Մարզպետը պարզաբանել է, որ աղջիկը հարազատների մոտ է։

 

Ալեքսանդրովսկի քաղաքային շրջանի ղեկավար Աննա Կուզնեցովան սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ ծնողների հետ մահացած տղան ապրիլի 6–ին դարձել էր 12 տարեկան։

 

Մարզային ղեկավարությունը պարզաբանել է, որ տուժածներ կան նաև հարևան շենքերում

 

https://www.facebook.com/bavnews.am/posts/pfbid02baBrekoeeS5PnQoGpc9nTxSKdETTcNRzAzFzSepaupHYQxD8Bo9Jf3BVNrG2poFol

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել