ՀՐԱՏԱՊ
Մայիսի 22-ի աստղագուշակ
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք ամենակրքոտն են անկողնում
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
22 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 22-ի աստղագուշակ
22.05.2026
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք ամենակրքոտն են անկողնում
21.05.2026
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով. ինչ է կատարվում (տեսանյութ)

06.04.2026 3 Min Read
9 0

Հյուսիսային Կովկասի հանրապետությունների և Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պայքարել մարտի 27-ի լույս 28-ի գիշերը սկսված ուժեղ անձրևների հետևանքների դեմ, որոնք հանգեցրել են տարածաշրջանում վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղին, ասվում է OC Media-ի անդրադարձում։ Ամենածանր իրավիճակը գրանցվել է Դաղստանում, որտեղ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային բաժնի, հարյուրավոր բնակելի շենքեր և տնային տնտեսություններ ջրհեղեղի հետևանքով վնասներ են կրել, հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է մինչև 1,5 մետրի։ Դաղստանի փրկարարական ծառայությունները երկուշաբթի առավոտյան հայտնել են, որ աղետի հետևանքով վնասվել է 760 բնակելի տուն և 950 հարակից տարածք։ Վտանգավոր գոտիներից, ընդհանուր առմամբ, տարհանվել է 3,338 մարդ, այդ թվում՝ ավելի քան 1000 երեխա։

 

Մայրաքաղաք Մախաչկալայում, ինչպես նաև Բույնակսկում և Խասավյուրտի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մարտի 30-ի դրությամբ՝ որոշ հեղեղված տարածքներ մաքրվել են: Բնական աղետն ազդել է նաև Հյուսիսային Կովկասի այլ շրջանների վրա: Չեչնիայում մարտի 29-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Ադրբեջանում նույնպես ուժեղ անձրևներից հետո ջրհեղեղներ են։ Մարտի 27-ին Բաքվում ու երկրի այլ շրջաններում տեղացած ուժեղ անձրևը լուրջ հետևանքներ է ունեցել։ Կառավարամետ APA լրատվամիջոցը գրել է, որ երկրի տարբեր շրջաններից տարհանվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Ամենաշատ վնասը կրած վայրերից են Բաքվի Սաբունչի շրջանն ու այդ տարածքի թունելը։ Այս վայրը հայտնի է դարձել 2024 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ երկու վարորդների մահվան պատճառով։ Ուրբաթ երեկոյան թունելը փակվել է Բաքվի ճանապարհային ոստիկանության կողմից։

 

Հորդառատ անձրևներն ազդել են նաև Բաքվի Բինա շրջանի վրա, որի հետևանքով որոշ փողոցներ և տներ ջրհեղեղի են ենթարկվել։ Նմանատիպ իրավիճակներ են նկատվել մայրաքաղաքից դուրս և ամբողջ երկրում, օրինակ՝ Բաքվի արվարձան Սուլուտապայում, որտեղ բնակիչները փորձել են ինքնուրույն փողոցներից ջուրը դուրս մղել։ Հորդառատ անձրևները վնաս են հասցրել նաև ենթակառուցվածքներին։ Գուբա շրջանի Զարդաբի քաղաքում ջրհեղեղի ժամանակ պայթել է կոյուղու խողովակը, որի պատճառով կեղտաջրերը լցվել են փողոցներ և տներ: Նմանատիպ վթար է տեղի ունեցել Հաջի Զեյնալաբդին քաղաքում։ Ջրհեղեղից տուժել են Բաքվում և Աբշերոնի շրջանում գտնվող Սադարակ և Ար-Ռիյադ խոշոր շուկաները, ինչպես նաև Սումգայիթի խանութները։ Անհասկանալի է, թե ինչպես կամ ընդհանրապես կստանան որոշ խանութների սեփականատերեր փոխհատուցում վնասի համար։

 

Qafqazinfo-ն գրել է, որ ուժեղ անձրևների պատճառով «որոշ ձեռնարկատերեր տուժել են», և որ Աբշերոնի առևտրի կենտրոնը «կաջակցի ձեռնարկատերերին վնասը փոխհատուցելու և հետևանքները մեղմելու հարցում»։ Նրանք սկսել են «ապահովագրական փոխհատուցում վճարել ապահովագրված գույքի սեփականատերերին»։ Ուժեղ անձրևի հետևանքով Բաքվում, Սումգայիթում և Գուսարի շրջանում սողանքներ են գրանցվել։ Կիրակի Բաքվի քաղաքային վարչակազմը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային կոմունալ ծառայությունների բաժինների ղեկավարների հետ։ Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ «հանդիպման ժամանակ անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ անձրևից ամենաշատը տուժել են անօրինական և շինարարական կանոններին չհամապատասխանող կառուցված խարխուլ թաղամասերը»։

 

Անկախ տնտեսագետ Ռովշան Աղաևն Ադրբեջանի հեռուստատեսության (AzTV) եթերում հարցեր է բարձրացրել՝ արդյո՞ք միայն ուժեղ անձրևներն էին պատասխանատու այդքան լայնածավալ ջրհեղեղի հետևանքների համար։ «Դա վատ ենթակառուցվածքների պատճառով չէ, այնպես չէ՞։ Դա անձրևաջրերի ջրահեռացման ցանցի բացակայության պատճառով չէ, այնպես չէ՞»,- հեգնանքով ասել է նա։ Նա նշել է, որ երկրի վատ կառավարումն ակնհայտ է ոչ միայն մայրաքաղաք Բաքվում, «որը տարեկան առնվազն երկու անգամ հեղեղվում է»։ «Սակայն նույն կառավարական հեռուստաալիքները, որոնք ամեն օր գունագեղ ռեպորտաժներ են հեռարձակում ազատագրված տարածքներում [Լեռնային Ղարաբաղ և նրա շրջակայք] վերակառուցվող գյուղերից, որոնք գտնվում են մեր գյուղից ոչ ավելի, քան 30-40 կիլոմետր հեռավորության վրա, անտեսում են նման

ճահճուտներով լցված գյուղերը։ Հետևաբար, բոլոր խնդիրների արմատը վատ կառավարումն է։ Մնացած ամեն ինչ պարզապես պատրվակ է»,- նշել է նա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱԻՆ-ը շարունակում է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել ջրհեղեղի գոտիներում։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ, ջրհեղեղի գոտիներից տարհանվել է 766 մարդ, այդ թվում՝ 210 երեխա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

https://factor.am/1001045.html

 

Share Article

Previous Post

Կենդանակերպի ո՞ր նշաններին է ֆինանսական լուրջ հաջողություններ սպասում մինչև ապրիլի վերջ

Next Post

Տիգրան Ասատրյանի և ընտանիքի շքեղ Զատիկը. ինչպես են նշել նրանք տոնը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am