Որտե՞ղ է «անհետացել» Սուրեն Պետրոսյանը․ նա հայտարարություն է տարածել

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այս մասին Սուրեն Պետրոսյանը նշել է իր տարածած հայտարարության մեջ։

«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:

Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net
701 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն