Ող բերգական վ թարից մա հացածի ինքությունը պարզվել է․ Լուսանկարներ դեպքի վայրից

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ Հունիսի 13-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Դ., ծնված 1972 թ.) և «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մա հացել է: Մինչ փրկարարների կանչի վայի հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 2010 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ն.Դ.-ի դ ին տեղափոխել դիահերձարան։

 

 

944 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն