ՀՐԱՏԱՊ
Վանգան զգուշացրել է՝ ինչ է լինելու 2026-ին
Ինչքա՞ն են իրականում բարձրացել թոշակները
Շղթայական ավտովթար Երևանում
19 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վանգան զգուշացրել է՝ ինչ է լինելու 2026-ին
19.05.2026
Ինչքա՞ն են իրականում բարձրացել թոշակները
19.05.2026
Շղթայական ավտովթար Երևանում
19.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Առեղծվածային ու ողբերգական դեպք` որոնում են ջրահեղձ եղած 2 երիտասարդ տղաների մարմինները․ նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. տեսանյութը

04.04.2026 2 Min Read
1 0

Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ

եղել։

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Վահան Բաղյանի գլխավորությամբ։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Էմիլ Գաբրիելյանի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 3-րդ ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Վահե Պետրոսյանի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևեն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Արդեն 3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները որոնողական աշխատանքներ են կատարում ու արդեն ջրափրկարարները հատուկ նավակով իջնում են ջրամբար, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։Տեղում շտապօգնության բժիշկները ականատես քաղաքացուն, ում ինքնազգացողությունը վատացել էր բուժօգնություն ցուցաբերեցին, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց գնալուց։ Այդ ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտնում էր, որ ինքը տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։Արդեն ժամանել են փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակները, ովքեր պատրաստվում են մասնակցեն որոնողական աշխատանքներին։Փրկարարական աշխատանքներին են միացել են նաև ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը ու նույն կենտրոնի 1-ի ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։09։09Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակ Վահե Մելքոնյանը ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերեց ու փրկարարների հետ դուրս բերեցին այն, հիմա 2-րդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինն են որոնում։Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

https://www.facebook.com/share/p/1DXSNsAsaC/

 

Share Article

Previous Post

Շաբաթ օրը հրաշալի բան տեղի կունենա. Աստղագուշակ` ապրիլի 4-ի

Next Post

Առեղծվածային դեպք Երևանում. ինչպես են դուրս բերում 2 երիտասարդ տղաների դիերը.

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am