ՀՐԱՏԱՊ
Անսպասելի ֆինանսական հնարավորություններ ամռանը․ կենդանակերպի 3 բախտավոր նշանները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
Ինչպես ազատվել եղունգների սնկից
20 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Անսպասելի ֆինանսական հնարավորություններ ամռանը․ կենդանակերպի 3 բախտավոր նշանները
20.05.2026
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
20.05.2026
Ինչպես ազատվել եղունգների սնկից
20.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Տեղում մահացած վարորդը 3 երեխաների հայր էր, հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել․ նոր մանրամասներ՝ գիշերը տեղի ունեցած ողբերգական վթարից

02.04.2026 One Min Read
3 0

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Երեմյանի գլխավորությամբ։

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը նշված դեպքի վայրում բավականին լարված էր։ «Ford Transit»-ի վարորդի հարազատներն ու ընկերները, ժամանելով դեպքի վայր ու տեսնելով, որ վարորդը մահացել է, փնտրում էին «Զիլ»-ի վարորդին և փորձում էին նույնիսկ ջարդել ու հրկիզել ավտոմեքենան։ Մոտ 10 րոպե պահպանվեց այդ վիճակը, բայց պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարները ու անգամ շտապօգնության բժիշկները կարողացան կրքերը հանդարտեցնել։

 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 3 երեխաների հայր էր։

 

Իսկ «Զիլ»-ի վարորդի մոտ էլ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

https://azatnews.am/news/28904/?fbclid=IwY2xjawQ7ZKlleHRuA2FlbQIxMABicmlkETE1MHdYWEFIRzYyNk05ODJIc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHuwGetMxKivYTLL54qhFbVrlBHVZ9N3RlgqMInp__dSYHImHo9a_U1NZaX3t_aem_3QUKC65Uq0M-_wXlOzmwKQ

Share Article

Previous Post

Հուզիչ կադրեր. ԱՄՆ-ի օդանավակայանում հայկական երգ ու պարով են դիմավորել երգչուհի Տաթև Ասատրյանին

Next Post

Ինչ տեսք ունեին Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը տարիներ առաջ. Արխիվային կադրեր

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am