ՀՐԱՏԱՊ
Նոր տոն օրացույցում. վարչապետի աշխատակազմից նախագիծ են ներկայացրել
Ինչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Չինաստանը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն հանդես է եկել ՀՀ-ի մասին հայտարարությամբ
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Նոր տոն օրացույցում. վարչապետի աշխատակազմից նախագիծ են ներկայացրել
21.05.2026
Ինչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Չինաստանը
20.05.2026
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն հանդես է եկել ՀՀ-ի մասին հայտարարությամբ
20.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Շոու-բիզնես

Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից

01.04.2026 One Min Read
8 0

ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստ Վաչե Թովմասյանի ծաղրական արտահայտությունները՝ Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի վերաբերյալ, վիրավորել են տեղի հայ համայնքին և դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։

 

Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով դերասանի պահվածքը և նշելով.

 

«Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հարկ է համարում արձագանքել վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած իրավիճակին, որը կապված է հումորիստ Վաչե Թովմասյանի հետ։

 

Հիշեցնենք, որ դերասանը իր նախորդ այցի ընթացքում Բելգիա արժանացել էր բացառապես ջերմ և հյուրընկալ ընդունելության մեր համայնքի կողմից։ Նրա այցը կազմակերպվել էր համայնքային կառույցների աջակցությամբ և տեղի հոգևոր հովվի՝ Հայր Զատիկի օրհնությամբ ու մասնակցությամբ։ Մեր համայնքը մշտապես բաց է եղել մշակութային նախաձեռնությունների համար և մեծ պատրաստակամությամբ աջակցել է հայ արվեստագետներին։

 

Ցավով և վրդովմունքով տեղեկացանք, որ ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստի ներկայացումներից մեկում հնչել են գռեհիկ և վիրավորական արտահայտություններ, որոնք ուղղված են եղել ինչպես Բելգիայի հայկական համայնքին, այնպես էլ Հայր Զատիկին։

 

Նշված սկեչը չի ընկալվել որպես արվեստ կամ հումոր, այլ որպես անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր ժամանակին ջերմությամբ ընդունել և աջակցել էին նրան։

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հայտնում ենք, որ մեր համայնքում առկա է խոր հիասթափություն և արդարացի դժգոհություն։ Մեզ համար անընդունելի է ցանկացած հրապարակային խոսք կամ գործողություն, որը կարող է վիրավորել սփյուռքի համայնքային և հոգևոր արժեքները։

 

Այս ֆոնին տեղեկացել ենք, որ դերասանը մտադրություն ունի կրկին այցելել Բելգիա։ Համայնքը ակնկալում է հրապարակային պարզաբանում և ներողություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Միայն փոխադարձ հարգանքի և պատասխանատվության մթնոլորտում հնարավոր կլինի վերականգնել վստահությունը։

 

Բելգիայի հայ համայնքի կոմիտեն շարունակում է հետևել զարգացումներին և կգործի՝ առաջնորդվելով համայնքի շահերով ու արժանապատվությամբ»։

 

https://www.facebook.com/share/p/18Fr6W1hTF/

 

 

Share Article

Previous Post

Խաչատուր Հունանյանի վիճակը վատ է.դերասանը նոր տեսանյութ է տարածել

Next Post

Լավ են արել,որ ձերբակալել են երկվորյակ եղբայրներից մեկին,հասնումա իրանց. Անիտայի սկանդալային եթերը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am