Ահա՝ իրականությունը/ Մեդիափորձագետը՝ լայն տարածում գտած խաղի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վերջին շրջանում հանրության մեջ լայն տարածում գտած «Hamster Kombat» խաղի մասին․

«Սա խաղ է, որը ներդրված է Տելեգրամի մեջ, որը թույլ է տալիս «կտկտացնելով» ինչ-որ վիրտուալ, ենթադրական գումար կուտակել։ Ստեղծողները, ինչ-որ լղոզված խոսք են տալիս, որ ապագայում իրենք կդառնան կրիպտոարժույթ և նրանք, ովքեր կուտակել են, տեղափոխել բորսա,  դրա դիմաց կստանան գումար։ Բնականաբար, եթե դուք արդեն ունեք 560 միլիարդ, չի լինելու այդքան, կարող է, օրինակ, 1 միլիարդը 10 ցենտ դառնալ․ ես ասում եմ այն, ինչ տեսականորեն կարող է լինել։

Եթե նույնիսկ սա դառնա գումար, ապա դուք չգիտեք՝ ինչքան կդառնա, եթե դառնա։ Ինչո՞ւ կան հույսեր, որ կարող է դառնալ, որովհետև նմանատիպ մի բան կար և ինքը արդեն մտել է բորսա, կապիտալիզացիան համարյա հասել է 3 միլիարդի, և ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ արդեն շահել են։ Բայց այնպես չի, որ միլիոնատեր են դարձել, դա ֆիքսեք, որովհետև դա ստեղծողների մոտ է մնում խաղի քոինների մեծ մասը»։

Իրավաբան.net
17 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն