Այսօր հզոր արեգակնային բռնկում է սպասվում

Երկուշաբթի օրը գրեթե երկու ամսվա ընթացքում առաջին անգամ X դասի հզոր արեգակնային բռնկում է գրանցվել, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Տվյալներ են ստացվում արեգակնային խոշոր իրադարձության մասին։ Տեղի է ունեցել X մակարդակի բռնկում (ամենաբարձր մակարդակը)՝ առաջինը 2026 թվականի փետրվարի 4-ից ի վեր, կամ գրեթե երկու ամսից ի վեր», – ասվում է հայտարարության մեջ։

Լաբորատորիայի տվյալներով՝ արտանետված պլազմային ամպն արդեն նկատվել է տիեզերքից ստացված պատկերներում։

 

Տեղեկությունների համաձայն՝ պլազմային ամպի ժամանումը Երկիր կարելի է սպասել ապրիլի 1-2-ը ընկած ժամանակահատվածումԱրեգակնային բռնկումները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից՝ A, B, C, M և X:X դասի բռնկումները համարվում են չափազանց հզոր և կարող են առաջացնել ուժեղ գեոմագնիսական փոթորիկներ:

 

https://www.facebook.com/share/16ZN7PKwtx/

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել