Բաղանիսում սահմանազատումն ավարտվել է. ինչ իրավիճակ է այնտեղ

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում սահմանազատումն ավարտվել է արդեն:

ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիս գյուղի վարչական շրչանի ղեկավար Գեւորգ Սահակյանը:
Հարցին՝ թե այդ հատվածում շա՞տ են զիջումները եղել, Սահակյանն ասաց.
«Այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ տեղյակ չեմ, ես ասել եմ, որ զինվորի արյունով գրած սահմաններն եմ ճանաչում, նոր սահմանները ես չեմ ճանաչում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բաղանիս վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանը հրաժարվել էր միանալ Տավուշում սահմանազատման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբին։

589 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն