Շատ կարևոր հանդիպման ենք գնալու․ Սրբազան

Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Շատ կարևոր հանդիպման ենք գնալու։ Այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Այցելելու վայրը՝ անակնկալ է։ Չեմ ասում վայրը, որովհետև երեկ ասացի, տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն։

Մեր ոստիկաներն են մեղք. չեն կարողանում հանգստանալ։ Անիմաստ տանում ու արևի տակ են կանգնացնում»,- մանրամասնել է Սրբազանը։

147 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն