ՀՐԱՏԱՊ
Նա լավ կատակերգու է. Լավրով
Ալիևը Հայաստանի սահմանների մասին
Միրզոյանն արձագանքել է Պուտինին
10 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Նա լավ կատակերգու է. Լավրով
10.05.2026
Ալիևը Հայաստանի սահմանների մասին
10.05.2026
Միրզոյանն արձագանքել է Պուտինին
10.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

ՀՐԱՏԱՊ․ Սպիտակ-Գյումրի ճանապարհին ՊՆ Ուրալ է վթարի ենթարկվել․ ինչ է հայտնի այս պահին

26.03.2026 One Min Read
6 0

 

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի բնակավայրի խաչմերուկում, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «Ուրալ» մակնիշի բեռնատարը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու մարզի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հնարավոր է նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշռում, իսկ բախման հետևանքով էլ «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

https://www.facebook.com/azatnewstv22/posts/pfbid0G5rh8bxp1vq7uyqh1rmpTKTq9Dje6hVD3nJAxErKjVkKnhyqfQ6HsaxhY6M5LcVxl

 

Share Article

Previous Post

Ամենահզոր կանաչին, որը մաքրում է արյունն ու ապահովում հզոր հակաօքսիդանտ ազդեցություն

Next Post

«Արան պապա’դ ա, տարե’ք». Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու մեջ վեճ սկսեց, վերջինս հրահանգեց նրան «տանել»

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am