Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ֆեյբուքյան էջում գրել են․
Լույսի մեջ մնաս, մեր սիրելի Վարդան
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է դպրոցի շրջանավարտ, 19-ամյա զինվոր Վարդան Ավետիսյանը։
Վարդանը մեր հիշողություններում կմնա որպես բարի, ընկերասեր և լուսավոր պատանի։ Նրա ժպիտն ու դրական էներգիան մշտապես ջերմացնում էին դպրոցական առօրյան։ Այս ծանր կորուստը մեծ հարված է ողջ կրթական համայնքի համար։
Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը կիսում են ընտանիքի անդառնալի վիշտը և զորակցություն հայտնում հարազատներին ու մտերիմներին։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02yraCN8TshUkWQv3PPo6iEQfJ7ABBSSPnT8NDUT4ejB3455EdK1LE4SxDvAsDmsuql&id=100069266562008