«Շորտիկը հագել ես, նստել բալկոնում կոֆե ես խմո՞ւմ, փոխանակ բալկոնից քեզ գցես»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խնդրին, որ քաղաքացին, երբ իր համար անկախ պետություն է ստեղծում, բայց իր համար ապրելու տեղ է փնտրում, սա նույնն է, երբ հիպոթեքային վարկ են վերցնում, տուն ձեռքբերում և գնում վարձով ապրելու․ «Սա է կարճ ձևակերպումը մեր իրականության»։

«Կենցաղային օրինակներ բերեմ, երբ քաղաքացին կարճ տաբատով առավոտյան պատշգամբում նստում սուրճ է խմում, կողքից նայում ասում են էս ի՞նչ ես անում, չի կարելի, դու վիրավորում ես մեր պատկերացումները։ Դու հո էստեղ չես սուրճ խմելու համար, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, այդ վեհ գաղափարների պայմաններում շորտիկը հագել նստել բալկոնում կոֆե ես խմո՞ւմ, փոխանակ բալկոնից քեզ գցես, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավես ինչ-որ կարևոր խնդրի վրա։ Մարդը գունավոր շոր է հագնում, ասում են բա գետինը չես մտնում, ողբն ու ողբերգությունը թողած գունավոր շոր ես հագել, տակա՛նք դավաճան։ Ծնունդ ա անում, ասում են հոգեհանգիստը թողած ծնո՞ւնդ ես անում։ Մեկ-երկու, մարդն ասում է տունս էլ ձեզ, սուրճի բաժակս էլ ձեզ նվեր, ես գնամ մի տեղ գտնեմ, որտեղ կարող եմ ապրել ու պատշգամբում սուրճ խմել և ոչ մեկն ինձ ամոթանք չի տա դրա համար»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net
281 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն