ՀՐԱՏԱՊ
Սուր հարձակում Մոսկվայից․ Մեդվեդևի սկանդալային գրառումը Երևանի մասին
«Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց. ինչ է պատմում Խորեն Լևոնյանը Հ1-ից
Մակրոնը երգում է Ազնավուրի հայտնի «Լա Բոհեմը» Փաշինյանի նվագակցությամբ (տեսանյութ)
05 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Սուր հարձակում Մոսկվայից․ Մեդվեդևի սկանդալային գրառումը Երևանի մասին
05.05.2026
«Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց. ինչ է պատմում Խորեն Լևոնյանը Հ1-ից
05.05.2026
Մակրոնը երգում է Ազնավուրի հայտնի «Լա Բոհեմը» Փաշինյանի նվագակցությամբ (տեսանյութ)
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Նոր փոփոխությունը․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային և Երևանի դպրոցների …ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

admin
20.03.2026 2 Min Read
63 0

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկմանդրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման և հաշվառմանկարգը դպրոցների ենթակայության փոխանցման գործընթացին։Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակըՄիջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում սույն ենթաօրենսդրական իրավական ակտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերաբերող դրույթներն ընդունված փոփոխություններով սահմանված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջով2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխանեցնել ավարտական փաստաթղթերի պատվիրման կարգը գործող իրավական կարգավորումներին։

 

Նախագծով փոփոխվում է ավարտական փաստաթղթերի պատվիրման և ստացման ընթացակարգը՝ համապատասխանեցնելով դպրոցների ենթակայության փոխանցման աստիճանական գործընթացին։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետարանների

աշխատակազմերի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները կփոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները։

 

Փոփոխությունները նախատեսում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային դպրոցների տնօրենները ավարտական փաստաթղթերի պատվիրման դիմումներ կկարող են ներկայացնել ուղղակիորեն, առանց միջնորդ մարմինների։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների դեպքում դիմումները կշարունակեն ներկայացվել քաղաքապետարանի կրթության վարչության միջոցով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը, որից հետո Երևանի դպրոցների տնօրենները նույնպես կսկսեն դիմումներ ներկայացնել ուղղակիորեն։ Այսպիսով

ենթակայության փոխանցման գործընթացին զուգընթաց կապահովվի ավարտական փաստաթղթերի պատվիրման և բաշխման կարգի անխափան անցում նոր համակարգին։

 

Ակնկալվող արդյունքները

 

Սույն փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել միօրինակությունն ու նորմատիվ ակտերի միջև համակարգային համապատասխանությունը։

 

Ֆինանսական ազդեցությունը

 

Սույն նախագծի ընդունումը չի առաջացնում պետական բյուջեի ծախսերի ավելացում և այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն։

 

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի մեկից,- տեղեկացնում է Iravaban.net-ը-ը։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային և Երևանի դպրոցների ենթակայությունը կփոխվի. ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Share Article

admin

Previous Post

Ով է Մոխրոտի երազները սերիալից դերասան Դավիթ Հակոբյանի կինը՞

Next Post

Մարտի 20-ին և 21-ին 24 ժամ ջուր չի լինելու

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am