ՀՐԱՏԱՊ
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
03.05.2026
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
02.05.2026
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. դիերը քիչ առաջ դուրս բերեցին մեքենայից.

admin
18.03.2026 2 Min Read
3 0

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Դավիթ Մանուկյանի, վաշտի հրամանատար Նարեկ Խաչատրյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարուշ Զիրոյանը և Պարգև Հարությունյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

 

                  https://shamshyan.com/hy/article/2026/03/18/1301786

Share Article

admin

Previous Post

Հոգեկանս կխանգարվի, տանել չեմ կարողանում. Մանե Հակոբյանի նոր հրապարակումը` ամուսնալուծությունից հետո

Next Post

Վաղը՝ մարտի 19-ին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am