Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զո հվածների դ.իերի նույնականացման գործընթացը

Իրանում սկսվել է երկրի հյուսիս-արևմուտքում կործանված նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը, հայտնում է Tasnim-ը։

Գործակալության տվյալներով՝ դիերի նույնականացման աշխատանքներն իրականացվում են հենց ուղղաթիռի կործանման վայրում։

Ինչպես հայտնել ենք, Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված։ Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

590 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն