Սոլթ Լեյք Սիթի օդանավակայանում տղամարդը բաց է թողել իր թռիչքը և շարժվող ինքնաթիռի դիմացով վազել է թռիչքուղու վրա, հայտնում է Fox 13-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի սկզբին Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում և ֆիքսվել է հսկողության տեսախցիկներով: 30-ամյա ամերիկացի Քայլեր Էֆինգերը անկարգություն է առաջացրել մեկնումների սրահում՝ ուշանալով նստեցումից։
Երիտասարդը փորձել է տերմինալով հասնել ինքնաթիռ, իսկ հետո տապալել է վթարային ելքի դուռը և դուրս վազել դեպի թռիչքուղի։
CCTV տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ ուղեւորը վազում է դեպի շարժվող ինքնաթիռը։ Ամերիկացուն գտել են ինքնաթիռի շարժիչի մեջ, նրան փրկել չի հաջողվել։ Ուղևորի հայրը Fox 13-ին ասել է, որ իր որդին բաց է թողել թռիչքը կարևոր հեռախոսազանգի պատճառով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։