Կտրուկ վատանում է. Մարտի 1-ից սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 1-ին և 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։

 

Մարտի 3-ին, 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

Երևանում մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերn սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 2-ին և 3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

https://www.facebook.com/share/p/1AbV3x2mEc/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել