http://www.facebook.com/watch/?v=1240635967533902
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: «Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ: Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն՝ հետվճարի համակարգն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- նշեց նա: