Ջերմաստիճանը կրկին կնվազի․ սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք․ հայտնում ենք օրերը

 

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

 

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

 

Երևան քաղաքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

https://medianews.site/610163/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել